Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի մայիսին աճել է 2.5%–ով` մինչև 573,5 մլրդ դրամ

11.07.2014 13:30
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի մայիսին աճել է 2.5%–ով` մինչև 573,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2014 թվականի մայիսի վերջին կազմել է 573.5 մլրդ դրամ` 2014 թվականի ապրիլի ցուցանիշի համեմատ ավելանալով 2.5 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները մայիսի վերջին կազմել են ավելի քան  484,2 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների ավանդների շուրջ 84.4 տոկոսը՝ ապրիլի համեմատ աճելով 0.7 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է շուրջ 267 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ ավելանալով 1.8 տոկոսով:

Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված արտարժութային ավանդների ծավալը 2014թ.–ի մայիսին կազմել է 1 630.7 մլրդ դրամ` ավելանալով 1.7%–ով։

2014 թվականի մայիսի վերջին Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1 – 407,52 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև