Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July 14th, 2014

    Հայաստանում հուլիսի 14-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,49 դրամ կազմել

    Monday, July 14th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 14-ին իրականացված գործարքների արդյունքում, հուլիսի 11-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 407,49 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,03 կետով և 1 դոլարի դիմաց 407,66 դրամ կազմել

    Monday, July 14th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հուլիսի 14–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 11–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.03 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,66 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում մայիսին աճել է 0,4%–ով` կազմելով մոտ 100 մլրդ դրամ

    Monday, July 14th, 2014

    Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը 2014 թվականի մայիսին կազմել է 100 մլրդ դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 0.7 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի մայիսի տեղեկագրում։

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 8,8 մլն դոլար

    Monday, July 14th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա հուլիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 8,8 մլն դոլար՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 19,65 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91,7 մլն դոլար

    Monday, July 14th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 91,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 406,98 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։