Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91,7 մլն դոլար

14.07.2014 12:53
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 91,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 91,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 406,98 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,4 մլն եվրո և 893,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 553,04 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,81 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,9 մլն դոլար, շուրջ 13մլն եվրո և մոտ 145,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 408,06 դրամ, 556,55 դրամ և 11,95 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40,8  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 61,9 մլն դոլար։ ($1 – 407,69 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև