Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում մայիսին աճել է 0,4%–ով` կազմելով մոտ 100 մլրդ դրամ

14.07.2014 14:00
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում մայիսին աճել է 0,4%–ով` կազմելով մոտ 100 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը  2014 թվականի մայիսին կազմել է 100 մլրդ դրամ` ապրիլի համեմատ ավելանալով 0.7 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի մայիսի տեղեկագրում։

Միաժամանակ, այս տարվա մայիսին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 2 052 722` ամսվա ընթացքում ավելանալով 1,5%–ով։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների թիվը մայիսի վերջին կազմել է 1,9 մլրդ դրամ (4,1 տոկոսի անկում), իսկ ինտերնետում վճարային քարտերով  գործարքների ընդհանուր թիվը կազմել է 127 339 (2,8 տոկոսի անկում)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը մայիսի վերջին կազմել է 77,1 մլրդ դրամ (0,8 տոկոսի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 686 198  (1,6 տոկոսի աճ)։

ԿԲ տվյալների համաձայն՝ POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը մայիսին կազմել է 21 մլրդ դրամ (0,6 տոկոսի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 239 185 (մոտ 3,2 տոկոսի աճ) (1 դոլարը – 407,69 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև