«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

15.07.2014 12:27
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում են որպես առաջնահերթություն մնալ մեր սփյուռքահայ հայրենակիցների հիմնախնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սփյուռքահայերին աջակցության ծրագրի շրջանակներում բանկն արդեն իսկ ֆինանսավորել է Հայաստան ամառային հանգստի ժամանող սիրիահայ երեխաների տրանսպորտային ծախսերը: Այս անգամ բանկը նախաձեռնել է օգնել քեսաբահայ երեք ընտանիքների, որոնց համար բանկում բացվել են հաշիվներ և վեց ամսվա ընթացքում դրանց վրա շարունակաբար փոխանցելու է ֆինանսական օժանդակություն: Ինչպես նաև տրամադրվել են վճարային քարտեր` առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 170,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 149,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 89,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 21,6 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 289 մլն դրամ, ինչը 143,1 մլն դրամով կամ 98 տոկոսով ավել է 2013 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից։ Այսօրվա դրությամբ բանկն ունի 16 մասնաճյուղ, որոնցից 7–ը` Երևանում և 9–ը` Հայաստանի մարզերում։  ($1- 407,66 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25