Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 000,7 դրամ

15.07.2014 13:30
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 000,7 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 16 000,7 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից շատ է 0,4 տոկոսով կամ 59,47 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 392,06 դրամ` ավելանալով 0.4 տոկոսով կամ 64,64 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 255,8 դրամ (2,18 դրամի աճ), բացթողնման գին` 278,04 դրամ (2,37 դրամի աճ), պլատին` գնման գին` 18 123,61 դրամ (139,63 դրամի աճ), բացթողնման գինը` 19 699,58 դրամ (151,78 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 475,84 դրամ (192,26 դրամի աճ), բացթողնման գինը` 11 386,78 դրամ (215,98 դրամի աճ)։ ($1 –ը` 407.66 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև