ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները մայիսին աճել են 0.5%–ով և 1 819,5 մլրդ դրամ կազմել

15.07.2014 13:34
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները մայիսին աճել են 0.5%–ով և 1 819,5 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել են 0.5 տոկոսով և կազմել մոտ 1 819,5 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մայիսին, ապրիլի համեմատ, կրճատվել են  0.4 տոկոսով՝ կազմելով ավելի քան 681,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշն աճել է 1.1 տոկոսով և կազմել է ավելի քան 1 138 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 21,8 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը մայիսի վերջին կազմել են շուրջ 402,7 մլրդ դրամ (1,3%–ի աճ)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ մոտ 18,5 տոկոս մասնաբաժնով, որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 344,6 մլրդ դրամ (աճը ապրիլի համեմատ` 0.5 տոկոս)։

Այնուհետև առևտրի վերամշակող արդյունաբերությունն  է` 9.7 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.9 տոկոսով և կազմել է ավելի քան 180.6 մլրդ դրամ։

2014թ.-ի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 –ը` 411,66 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև