ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.07.2014 18:53
ՀՀ ԿԲ-ն 3 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հուլիսի 15-ին 3 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36294175 սերիայի 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական պարտատոմսեր:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 8 077 մլն դրամ, որոնցից 7 011 մլն դրամը՝ մրցակցային հայտերով:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6391 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7400 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 931 980 389 դրամ ($1 – 407,29 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև