ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ ՌԴ-ի գնաճը տարվա արդյունքում 6 տոկոսին մոտ կլինի

16.07.2014 12:17
ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ ՌԴ-ի գնաճը  տարվա արդյունքում 6 տոկոսին մոտ կլինի

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ-ն հուսով է, որ տարվա արդյունքում գնաճը 6 տոկոսին մոտ կլինի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Հույս ունենք, որ 6 տոկոսին մոտ կլինի», - ասել է նա՝ նշելով, որ ԿԲ-ն դեռ 6-6,5 տոկոսի մակարդակում է պահպանում տարվա արդյունքում գնաճի կանխատեսումը:

«Կանխատեսման մեջ նման բավականին մեծ միջակայքը (0,5 տոկոսային կետ) պայմանավորված է նրանով, որ, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն աշխատել այն գործոնները, որոնք կապված են տարեսկզբին ռուբլու արժեզրկման հետ, և ինչպես միշտ, տարվա երկրորդ կեսին մեզ մոտ անորոշության գործոն կնկատվի, դրանք բերքն ու պարենի գներն են», - ընդգծել է ՌԴ ԿԲ նախագահը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև