Արժութային աննշան տատանումները լուրջ շուկայական փոփոխությունների չեն հանգեցնի. NASDAQ OMX Արմենիա

16.07.2014 19:44
Արժութային աննշան տատանումները լուրջ շուկայական փոփոխությունների չեն հանգեցնի. NASDAQ OMX Արմենիա

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Փոխարժեքի տատանումները հայկական արժութային շուկայում լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի, չորեքշաբթի լրագրողներին ասաց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Ըստ նրա, շուկայում հայկական դրամի արժեզրկման ռիսկ կա, սակայն որոշ փոխարժեքային փոփոխությունները բավականին սահուն են, իսկ տատանումները` ոչ այդքան կտրուկ։

«Վերջին տարիներին դրամ–դոլար հարաբերակցությունը կազմել է ընդամենը 4 տոկոս այն դեպքում, որ, օրինակ, ռուսական ռուբլու դիմաց դոլարը վերջին երկու տարիներին ամրապնդվել է 6 տոկոսով»,– ասաց բորսայի գլխավոր տնօրեն։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրենի տեղակալ–ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանն իր հերթին նշեց, որ բանկերն հաճախորդներին առաջարկում են հեջավորման մեթոդներ դոլարի տատանումից խուսափելու համար և ֆորվարդային գործարքների իրականացման հնարավորություն, թեև, ըստ նրա, այսօր այդ ծառայություններից գործնականում ոչ ոք չի օգտվում, և դա վկայում է շուկայի կայունության մասին։

«Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը հարաբերականորեն կայուն է մնում, քանի որ 2-3 դրամի տատանումները ոչ այնքան մեծ երկրների համար, ինչպես Հայաստանն է, շուկայի վրա էական ազդեցություն չունեն»,– ասաց Թուրյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, արժեզրկման չորս ամիսներից հետո մայիսին և հունիսի դիտվել է դրամի արժևորման միտում։ Դրամի նկատմամբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը մայիսին կազմել է 413.3 դրամ մեկ դոլարի դիմաց` նվացելով 1 կետով կամ 0.24 տոկոսով նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև