Արդշինինվեստբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում ավելացել է 36,2%–ով՝ հասնելով 2,8 մլրդ դրամի

17.07.2014 13:54
Արդշինինվեստբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում ավելացել է 36,2%–ով՝ հասնելով 2,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը ներկայացրել է 2014թ.-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ հայտարարելով կայուն աճի մասին:

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 275,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով, իսկ սեփական կապիտալը՝ 45,8 մլրդ դրամով (3,9 տոկոսի աճ):

Միաժամանակ բանկի հաճախորդների վարկային պորտֆելը հունվար-հունիսին կազմել է 183,5 մլրդ դրամ (3,6 տոկոսի աճ), իսկ հաճախորդների միջոցները՝ 180,9 մլրդ դրամ (13,7 տոկոսի աճ): Բացի այդ, առաջին կիսամյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 3300-ով՝ կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:

Ըստ հաղորդագրության՝ միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում բանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր:

«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ», - նշում են նրանք:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, վեց մասնաճյուղ ԼՂՀ–ում և ներկայացուցչություն Փարիզում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև