Հայաստանի բանկային համակարգի ակտիվները II եռամսյակում նվազել են 0.74%–ով` մինչև 2 916.8 մլրդ

18.07.2014 12:18
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները II եռամսյակում նվազել են 0.74%–ով` մինչև 2 916.8 մլրդ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2014թ.–ի հունիսի 30–ի դրությամբ  կազմել են մոտ 2 916,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,74 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` համախառն ակտիվների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 342,8 մլրդ դրամ ցուցանիշով (տարեսկզբի համեմատ աճը` 8.8%)։Բանկերի համախառն ակտիվներում Ամերիաբանկին բաժին է հասնում դրանց մեծության 11,75 տոկոսը։

Համախառն ակտիվների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 312,5 մլրդ դրամ (աճը` 3.37%), այնուհետև` Արդշինինվեստսբանկը ` 275,3 մլրդ դրամ (աճը` 2.24%), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ` 273,1 մլրդ դրամ (աճը` 2.02%) և HSBC Բանկ Հայաստանը` 245.6 մլրդ դրամ  (անկում` 1.53%)։

2014թ.–ի հունիսի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 – 406,97 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև