Ռուբլին թուլանում է աշխարհաքաղաքական ճնշման ֆոնին

21.07.2014 14:08
Ռուբլին թուլանում է աշխարհաքաղաքական ճնշման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բացման ժամանակ դոլարը 5 կոպեկով աճել է՝ հասնելով 35,19 ռուբլու, ռուբլին փոքր-ինչ նվազել է երկարժութային զամբյուղի նկատմամբ աշխարհաքաղաքական ճնշման պահպանման պայմաններում, հաղորդում է vestifinance.ru-ն:

ЕТС-ում դոլարով առուվաճառքները մեկնարկել են 35,17-35,2 ռուբ./$1 միջակայքում կատարվող գործարքներով, միջինը կես րոպե մեկ փոխարժեքը գրանցվել է  35,72 ռուբ./$1 սահմանում, սա 4 կոպեկով ավելի է փակման մակարդակից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 47,62 ռուբլի, ինչը 4,5 կոպեկով ավել է փակման մակարդակից: Երկարժութային զամբյուղի արժեքը բարձրացել է 5 կոպեկով՝ հասնելով 40,785 ռուբլու:

ԱՄՆ դոլարը սակարկվում է պաշտոնական փոխարժեքից 2 կոպեկ ավել, եվրոն՝ պաշտոնական փոխարժեքից 7 կոպեկ ավել:

Տասը օր առաջ ռուսական ռուբլին սակարկվել է դոլարի դիմաց 34 ռուբլու սահմանից ցածր՝ անտեսելով աշխարհաքաղաքականության հետ կապված բոլոր հնարավոր սպառնալիքները: Այնուհետև իրավիճակը կտրուկ փոխվեց:
Արևմուտքը նոր շեշտադրված գրոհ սկսեց Ռուսաստանի նկատմամբ, ինչը վերածվեց ռուսական արժույթի սրընթաց թուլացման: Առուվաճառքներն ուրբաթ ավարտվեցին դոլարի դիմաց 35,14 ռուբլու սահմանում: Որքա՞ն բարձր են ռիսկերը և որքա՞ն ուժեղ կարող է ռուբլին հայտնվել դրանց ճնշման տակ:

Որոշակի ճնշումն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, սակայն չարժե իրավիճակը չափից ավելի դրամատիկական դարձնել: Ամեն դեպքում, դեռ գարնանը Ռուսաստանի բանկը բավականին շոշափելի քայլեր է ձեռնարկել սպեկուլյանտների դեմ պայքարի գործում, և դրանից հետո լուրջ փոփոխություններ չեն գրանցվել:

Բանն այն է, որ գրեթե անիմաստ է ռուբլու դեմ երկար պահել դիրքերը, քանի որ արժութային սվոպերը չափազանց թանկ են, և եզրափակիչ ֆինանսական արդյունքը պարզապես չի համապատասխանի սպասումներին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև