Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գնաճը կազմել է 4%

21.07.2014 15:30
Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գնաճը կազմել է 4%

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4 տոկոս։ Այս տվյալը «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հանրապետությունում սպառողական գներն այս տարվա մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով։

ԱՎԾ տվյալներով` հունվար–հունիսի տնտեսական ակտիվության աճը 2013 թվականի հունվար–հունիսի համեմատ կազմել է 3.4 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թվականին գնաճը ծրագրված է 4%–ի (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5,2% մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև