Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1.8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 719,28 դրամ

21.07.2014 16:58
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1.8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 719,28  դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 719,28 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 1.8 տոկոսով կամ 281,42 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 086,17 դրամ` նվազելով 1.8 տոկոսով կամ 305,89 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 251,39 դրամ (4,41 դրամի անկում), բացթողնման գին` 273,25 դրամ (4.79 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 945,12 դրամ (178,49 դրամի անկում), բացթողնման գինը` 19 505,56 դրամ (194,02 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 10523.16 դրամ (47,32 դրամի աճ), բացթողնման գինը` 11 438,22 դրամ (51,44 դրամի աճ)։ ($1 –ը` 407.66 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև