ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովը փորձում է վերականգնել քաղաքական փախստականի կարգավիճակը

22.07.2014 12:33
ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովը փորձում է վերականգնել քաղաքական փախստականի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի դատարանն այս շաբաթ կդիտարկի այս տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայում քաղաքական փախստականի կարգավիճակից զրկված ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովի փաստաբանների բողոքարկումը, գրում է «Կոմերսանտը»։

Նախկին բանկիրի նկատմամբ բրիտանական ՆԳՆ–ի որոշումը կապված է նրա հետ, որ վերջինս փախուստի է դիմել երկրից` չկատարելով դատարանի որոշումը։ Ռուսաստանը և Ուկրաինան մեղադրում են Աբլյազովին բանկի ավանդատուներից 5.5 մլրդ դոլար հափշտակելու մեջ։

Այս տարվա հունվարին Աբլյազովը, ով արդեն եղել է ֆրանսիական բանտում, իրազեկվել է բրիտանական իշխանությունների մտադրության մասին։ Սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են բրիտանական ՆԳՆ–ի որոշումը, համարելով, որ Միացյալ Թագավորությունը խախտել է փախստականների պաշտպանության միջազգային օրենքները։

Աբլյազովը քաղաքական փախստականի կարգավիճակ էր ստացել դեռևս 2011 թվականի սկզբում, երկու տարի անց նրանից հետո, երբ Լոնդոն էր տեղափոխվել ԲՏԱ Բանկի ազգայնացումից հետո։ Բրիտանական իշխանությունները համարել են, որ նախկին բանկիրի քրեական հետապնդումը կապված էր Ղազախստանում նրա ընդդիմադիր գործունեության հետ։ Ընդ որում` քաղաքական փախստականի կարգավիճակը ԲՏԱ Բանկի նախկին ղեկավարին երաշխավորում էր նրա չհանձնումը նաև Ռուսաստանին, որտեղ դրանից մեկ տարի առաջ Աբլյազովը հեռակա արդեն կալանավորվել էր։ Սակայն բրիտանական իշխանությունների վերաբերմունքը փախստականի հանդեպ կտրուկ փոխվեց։

2011 թվականի մայիսին Լոնդոնի Բարձրագույն դատարանը հրաժարվել էր ճանաչել ԲՏԱ Բանկի` իր նախկին սեփականատիրոջ նկատմամբ տրված  քաղաքականացված հայցը` հաստատելով ֆինանսական կառույցի պահանջների օրինականությունը։ Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին բացել սեփական բոլոր ակտիվները` դրանք փոխանցելով արտաքին կառավարման։ Սակայն երբ Աբլյազովը հայտնեց, որ կատարել է այդ պահանջը, պարզվեց, որ իր գույքի մի մասը նախկին բանկիրը թաքցրել է։ Արդյունքում 2012 թվականի փետրվարի 16–ին դատավոր Նայջել Տիերը մեղավոր ճանաչեց Աբլյազովին կեղծ ցուցմունքներ տալու, ակտիվների կառավարման արգելքը խախտելու մեջ և դատապարտեց նրան 22 ամսվա ազատազրկման դատարանի նկատմամբ անարգանքի համար։

Գործը քննվում էր առանց Աբլյազովի, ով դատարանի դահլիճ չէր ներկայացել։ Մեծ Բրիտանիայից փախուստի դիմած նախկին բանկիրին ձերբակալեցին միայն 2013 թվականի օգոստոսին Ֆրանսիայում։ Առաջին ատյանի դատարանը որոշեց նրան հանձնել Ռուսաստանին, բայց էքստրադիցիայի գործը նոր դիտարկման ուղղվեց առաջին ատյանում տեղ գտած խախտումների պատճառով։ Կրկնակի լսումները նշանակված են այս տարվա սեպտեմբերին։

Բանկիրի փաստաբան Մարկ Ֆեյգինը բրիտանական ՆԳՆ–ի որոշումը քաղաքականացված է համարում` կապելով նրա հետ, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նախագահ Նուրսուլթան Նազարբաևի տնտեսական խորհրդատուն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև