Archives by Month:

Calendar:

  • Calendar

    July 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for July 24th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց 406,56 դրամ կազմել

    Thursday, July 24th, 2014

    Հայաստանի արժութային շուկայում հուլիսի 24–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 23–ի ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել 406,56 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։–

    Հայաստանում հուլիսի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0.03 տոկոսով և 1 դոլարի դիմաց 406,5 դրամ կազմել

    Thursday, July 24th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 24-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.03 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 406.5 դրամ:

    Հաքերները կոտրել են ԵԿԲ–ի կայքը

    Thursday, July 24th, 2014

    Հաքերները կոտրել են Եվրոպայի կենտրոնական բանկի կայքը և առևանգել կազմակերպության հետ համագործակցող մարդկանց էլեկտրոնային հասցեները և այլ տվյալներ, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։

    S&P-ին կարող են հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախության մեղադրանք առաջադրել

    Thursday, July 24th, 2014

    Չի բացառվում, որ Standard & Poor’s միջազգային գործակալությանը հիփոթեքային վարկանիշների հետ կապված խարդախությունների մեղադրանք առաջադրվի: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն, այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

    Երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ հասնելով ռեկորդային 75,3 դոլարի

    Thursday, July 24th, 2014

    2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook ամերիկյան սոցցանցի բաժնետոմսերի գինը չորեքշաբթի ավելացել է ավելի քան 5 տոկոսով: Նյու Յորքում բորսայական առուվաճառքի ավարտից հետո արժեթղթի գինը կազմել է 75,30 դոլար, ինչը ռեկորդային է ընկերության համար, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը: