Երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ հասնելով ռեկորդային 75,3 դոլարի

24.07.2014 12:36
Երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook-ի բաժնետոմսերի գինն աճել է՝ հասնելով ռեկորդային 75,3 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2014թ.-ի երկրորդ եռամսյակի դրական ֆինանսական հաշվետվության ֆոնին Facebook ամերիկյան սոցցանցի բաժնետոմսերի գինը չորեքշաբթի ավելացել է ավելի քան 5 տոկոսով: Նյու Յորքում բորսայական առուվաճառքի ավարտից հետո արժեթղթի գինը կազմել է 75,30 դոլար, ինչը ռեկորդային է ընկերության համար, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ընկերության զուտ շահույթը, 2013թ.-ի ցուցանիշի համեմատ, գրեթե կրկնակի ավելացել է և կազմել է 791 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում հասույթն ավելացել է 61 տոկոսով և կազմել 2,91 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջ գրանցված 1,81 մլրդ դոլարի համեմատ: Եռամսյակային հասույթի մեծ մասը (92 տոկոս) բաժին է հասնում գովազդից ստացված եկամուտներին, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 67 տոկոսով՝ կազմելով 2,68 մլրդ դոլար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև