Հաքերները կոտրել են ԵԿԲ–ի կայքը

24.07.2014 16:32
Հաքերները կոտրել են ԵԿԲ–ի կայքը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հաքերները կոտրել են Եվրոպայի կենտրոնական բանկի կայքը և առևանգել կազմակերպության հետ համագործակցող մարդկանց էլեկտրոնային հասցեները և այլ տվյալներ, հաղորդում է Փրայմը` հղում անելով Reuters–ին։

Բանկի հայտարարությունում, որը մեջբերում է գործակալությունը, ասվում է, որ կայքի վրա գրոհի ընթացքում որևէ կարևոր տեղեկություն չի գողացվել։

Տվյալների առևանգման մասին ծառայողները իմացել են միայն այն ժամանակ, երբ անանուն էլեկտրոնային նամակ են ստացել, որտեղ հաքերները գումար են պահանջել տվյալները վերադարձնելու դիմաց։

Հաքերները կոտրել են մարդկանց տվյալների բազան, ովքեր ԵԿԲ կայքում գրանցվել են համաժողովների և այլ միջոցառումների մասնակցելու նպատակով, ասվում է բանկի հաղորդման մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև