Ռուսաստանի բանկն անսպասելիորեն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, որպեսզի դանդաղեցնի գնաճը

25.07.2014 16:54
Ռուսաստանի բանկն անսպասելիորեն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, որպեսզի դանդաղեցնի գնաճը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի Տնօրենների խորհուրդը այսօրվա նիստում որոշել է առանցքային տոկոսադրույքը (շաբաթական ՌԵՊՈ-ի տոկոսադրույք, բանկերին լիկվիդայնության տրամադրման գլխավոր խողովակ) 7,5 տոկոսից բարձրացնել 8 տոկոս: Այս մասին ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

2014թ.-ի հուլիսին սպառողական գների աճի դանդաղումը կանխատեսվածից ավելի փոքր տեմպերով է ընթանում, նշում է ՌԴ ԿԲ-ն: «Ընդունված որոշման նպատակն է միջնաժամկետ հեռանկարում սպառողական գները հասցնել մինչև նպատակային 4 տոկոսի», - նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Գնաճի աճի տարեկան տեմպը հունիսին ավելացել է՝ հասնելով 7,8 տոկոսի:

Բացի այդ, ըստ ՌԴ ԿԲ-ի՝ այս որոշումը թույլ կտա տարեվերջին տարեկան կտրվածքով սպառողական գների 6-6,5 տոկոսանոց աճի հասնել:

Բարձր մակարդակի վրա գնաճային ռիսկերի պահպանման դեպքում բանկը շարունակելու է բարձրացնել առանցքային տոկոսադրույքը, զգուշացրել է ՌԴ ԿԲ-ն:

Ըստ ՌԴ ԿԲ-ի՝ լրացուցիչ ռիսկերից են աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումն ու ազգային արժույթի փոխարժեքի դինամիկայի վրա նրա հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև հարկային և սակագնային քաղաքականության ոլորտում քննարկվող փոփոխությունները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև