Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

25.07.2014 18:50
Վարկատուները կարծում են, որ Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսը հաջողությամբ է կատարում ֆինանսական կայունության ծրագիրը: Այսօր նման կարծիք են հայտնել միջազգային վարկատուների «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և ԱՄՀ) փորձագետները, ովքեր ավարտել են հանրապետությանը 10 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու պայմանների պահպանման թվով հինգերորդ եռամսյակային գնահատականը:

Օգնության տրամադրումը համաձայնեցվել էր նախորդ տարի մարտին կառավարության և Եվրախմբի կողմից, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

Վարկատուների կարծիքով՝ Կիպրոսի բանկային համակարգի և տնտեսության գլխավոր խնդիրն այս պահին չսպասարկվող վարկերի հսկայական ծավալն է, որը շարունակում է աճել: «Այսօրվա դրությամբ չսպասարկվող վարկերը գերազանցում են Կիպրոսի բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալի 50 տոկոսը», - նշել է Կիպրոսում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: «Ակնհայտ է, որ այդ խնդիրը հարկավոր է լուծել»:

Օրինագիծը պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից նախքան վարկատուները (ԵՄ և ԱՄՀ) կհավաքվեն Կիպրոսին օգնության հերթական տրանշի հատկացման մասին որոշումն ընդունելու համար, որը սպասվում է սեպտեմբերին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև