Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները 2014թ.–ի երկրորդ կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

29.07.2014 11:56
Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները 2014թ.–ի երկրորդ կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները 2014թ.–ի երկրորդ կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով մոտ 1,2 մլն դրամ, նշված է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

Հարկային ծառայության տվյալով` ապահովագրական ընկերությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղիղ հարկերը կազմել են 98,3% կամ 1,18 մլրդ դրամ։

Ցանկում ներառվել են Ռեսո (319 մլն դրամ), Ռոսգոսստրախ Արմենիա (304,7 մլն դրամ) և Ինգո–Արմենիան (214,4 մլն դրամ), Նաիրի Ինշուրանս (206,6 մլն դրամ), Սիլ Ինշուրանսը (93,2 մլն դրամ) և Արմենիա Ինշուրանսը (76,7 մլն դրամ) ընկերությունները։

Հայաստանի  1000 խոշորագույն հարկատուները 2014թ.–ի երկրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 325,9 մլրդ դրամ` 2013 թ.–ի հունվար–հունիսին վճարած 313,7 մլրդ դրամի դիմաց։ ($1–ը`406,52 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև