ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնա ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա

30.07.2014 16:18
ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն անդրադառնա ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկի նկատմամբ ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների վրա. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը` ներկայացնելով ՎՏԲ Բանկ ԲԲԸ և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պաշտոնական դիրքորոշումը ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

«Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ի հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային և ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաև դրամական միջոցների փոխանցման գործարքները և բանկային քարտերի օգտագործումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունում հայտնեցին, որ Visa и Mastercard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում:

«ՎՏԲ-ն ափսոսանքով ընդունեց ամերիկյան իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալ ներգրավելու բանկի հնարավորությունը: Մեր կարծիքով, այն բացարձակ ոչ ադեկվատ է, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաև ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են: Այսպիսով, մենք դիտարկում ենք այս որոշումը որպես բացառապես քաղաքական շարժառիթներ պարունակող, անարդար, իրավական հիմքերին հակասող և երկկողմանի տնտեսական վնաս հասցնող»,– ասվում է ՎՏԲ Բանկ ԲԲԸ–ի հաղորդագրության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ ՎՏԲ-ն համակարգ ձևավորող ռուսաստանյան ուժեղ վարկային ինստիտուտ է լայն միջազգային ներկայությամբ և կայուն ֆինանսական դիրքով: «Չնայած ԱՄՆ խտրական որոշումներին` ՎՏԲ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները բաժնետերերի, հաճախորդների ու ներդրողների հանդեպ: Կապիտալի շուկայի հասանելիությունը ՎՏԲ-ի համար սահմանափակելու ԱՄՆ որոշումը չի անդրադառնա բանկի գործունեության ու վարկունակության վրա: ՎՏԲ-ն համաշխարհային ներդրողների շրջանում լավ համբավ է վայելում: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կկարողանանք ներգրավել ռեսուրսներ»,– նշում են նրանք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև