ԱՄՆ ԴՊՀ–ն մինչև 25 մլրդ դոլար կրճատել է պարտատոմսերի հետգնումը և չի փոխել տոկոսադրույքը

31.07.2014 13:48
ԱՄՆ ԴՊՀ–ն մինչև 25 մլրդ դոլար կրճատել է պարտատոմսերի հետգնումը և չի փոխել տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակել է քանակական մեղմման ծրագրի աստիճանական կրճատումը` փոքրացնելով պարտատոմսերի ամսական հետգնման ծավալը ևս 10 մլրդ դոլարով` մինչև 25 մլրդ դոլար։ Այսպիսի որոշում է ընդունվել այսօր ԴՊՀ բաց շուկայի կոմիտեի նիստում։

«Կոմիտեն ներկայում ենթադրում է, որ այն բանից հետո, երբ զբաղվածության և գնաճի մակարդակները կլինեն ենթադրվող մակարդակում, տնտեսական պայմանները որոշակի ժամանակով թույլ կտան երաշխավորել դաշնային ֆոնդերի տոկոսադրույքներն այն մակարդակներից ցածր, որոնք Կոմիտեն նորմալ է համարում երկարաժամկետ հեռանկարում»,– ասվում է ԴՊՀ մարմնի հայտարարությունում, հաղորդում է Փրայմը։

Տեքստում նշվում է, որ գնաճը տեղափոխվել է Կոմիտեի ակնկալած 2–տոկոսանոց մակարդակից ավելի մոտ։ ԴՊՀ մարմնում նաև ակնկալում են, որ բնակարանային ճիշտ քաղաքականության դեպքում տնտեսական ակտիվությունը կաճի չափավոր տեմպերով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև