«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են մնում

31.07.2014 16:50
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են մնում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի միակ բաժնետեր հանդիսացող ընկերության` Գազպրոմբանկի միջազգային վարկանիշները Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանշային գործակալությունների կողմից մնում են ներդրումային մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ավելին` այսօրվա դրությամբ, Standard & Poor’s-ի կողմից շնորհած վարկանիշը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության արտարժույթով վարկանշին»,– ասվում է հաղորդագրությունում։

Ըստ վերոնշյալ գործակալությունների վերջին հրապարակումների` բանկն ունի կայուն ֆոնդավորման հիմք, որի հիմնական աղբյուրն է Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները, և որը կախված չէ կապիտալի արտաքին շուկաներից:

Գործակալությունների կարծիքով` բանկի իրացվելիության ներկայիս մակարդակը բավարար է սեփական պարտքը առանց վերաֆինանսավորման սպասարկելու համար:

«Fitch Ratings-ն առանձին ընդգծել է նաև, որ կասկածներ չունի պետությունից անհրաժեշտության դեպքում բանկին օժանդակելու հարցում, եթե նմանատիպ անհրաժեշտություն առաջանա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկն իրենից ներկայացնում է բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:-0--


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև