Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 1st, 2014

    Լոնդոնում ոսկու գինն այսօր վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ 1285 դոլարից ցածր է եղել

    Friday, August 1st, 2014

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր նկատելիորեն նվազել է և մեկ ունցիայի դիմաց 1285 դոլարից ցածր է եղել։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1284,50 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի հունիսի 19–ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։

    Հայաստանում գործող տասնչորս վարկային կազմակերպություններն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` երկրորդ եռամսյակում բյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ

    Friday, August 1st, 2014

    Հայաստանի տասնչորս վարկային կազմակերպություններն ընդգրկվել են 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում` 2014 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ, նշված է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում։

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 0.13%–ով և 4.55 մլրդ դոլար է կազմել

    Friday, August 1st, 2014

    Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի հունիսի վերջին կազմել է 4 556,9 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0.13 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը II եռամսյակում աճել է 1,2 կետով` մինչև 57,1

    Friday, August 1st, 2014

    Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,2 կետով` մինչև 57,1, հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը II եռամսյակում աճել է 0,8 տ.կ.` դառնալով 41,6 կետ

    Friday, August 1st, 2014

    Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2014թ. երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 0,8 տ.կ. և կազմել 41,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։