Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը II եռամսյակում աճել է 0,8 տ.կ.` դառնալով 41,6 կետ

01.08.2014 12:29
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը II եռամսյակում աճել է 0,8 տ.կ.` դառնալով 41,6 կետ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2014թ. երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 0,8 տ.կ. և կազմել 41,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 1,4 տ.կ.։

Ընթացիկ պայմանների ցուցանիշը 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,7 տ.կ.` կազմելով 33,3 կետ։ Տվյալ աճը պայմանավորված է ընթացիկ եռամսյակում խոշոր գնումների իրականացման փաստը գնահատող և նախորդ եռամսյակի համեմատ ֆինանսական վիճակի փոփոխությունն արտացոլող ցուցանիշների աճով։

Այդպիսով` խոշոր գնումներ իրականացնող փաստը գնահատող ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 0,7 կետով` կազմելով 52,7 կետ։ Ֆինանսական իրավիճակի փոփոխությունը գնահատող ցուցանիշը աճել է 5,7 կետով` կազմելով 32,7 կետի։  Տնային տնտեսությունների գնահատականների գծով ցուցանիշը երկրի ընդհանուր տնտեսական վիճակի համատեքստում նվազել է 1,2 կետով` դառնալով  14,5 կետ։

Ըստ ԿԲ-ի` ապագա պայմանների ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,2 տ.կ.` կազմելով 49,9:

Ապագա պայմանների ցուցանիշի կառուցվածքում եռամսյակային անկում է գրանցվել այն ցուցանիշների դեպքում, որոնք գնահատում են առաջիկա եռամսյակում տնային տնտեսությունների խոշոր գնումները, ինչպես նաև ֆինանսական ակնկալիքները։ Իսկ Ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները կազմել են 42,5 կետ` երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով 1,8 կետով։

Տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումները գալիք եռամսյակում աճել են 0,6 կետով և կազմել 52,3 կետ։
Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

2005 թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև