Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 0.13%–ով և 4.55 մլրդ դոլար է կազմել

01.08.2014 16:05
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիսին աճել է 0.13%–ով և 4.55 մլրդ դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի հունիսի վերջին կազմել է 4 556,9 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0.13 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 15.7 մլն դոլարով` ամսվա վերջին կազմելով 3 850,4 մլն դրամ։

Արտաքին պարտքի մոտ 3 373,2 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որի պարտքը նվազել է 9.5 մլն դոլարով։ Միաժամանակ հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 477.3 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ–ին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 6.2 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706,5 մլն դոլար` ավելանալով 21.7 մլն դոլարով։ Միաժամանակ, 671,7 մլն դոլար այդ գումարից բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։ Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26.5 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 6 մլն դոլար և ներքին երաշխիքները` 2.3 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև