Լոնդոնում ոսկու գինն այսօր վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ 1285 դոլարից ցածր է եղել

01.08.2014 17:33
Լոնդոնում ոսկու գինն այսօր վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ 1285 դոլարից ցածր է եղել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր նկատելիորեն նվազել է և մեկ  ունցիայի դիմաց 1285 դոլարից ցածր է եղել։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1284,50 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի հունիսի 19–ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Այսօր Լոնդոնում ոսկին այսօր էժանացել է 10,50 դոլարով (-0,8%)` փոփոխվելով ժամկետային շուկայի գնային ցուցանիշների նկատմամբ։ Այսպես, AM Fixing–ի գինը հայտարարելու պահին Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր 1281,9-1285,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի արժեքը կազմել է 1284,6 դոլար/ունցիա։
Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).
- հուլիսի 31– 1295,00 (AM Fix), 1285,25 (PM Fix),
- հուլիսի 30 – 1297,50 (AM Fix), 1294,50 (PM Fix),
- հուլիսի 29 – 1307,50 (AM Fix), 1299,25 (PM Fix),
- հուլիսի 28 – 1305,00 (AM Fix), 1304,50 (PM Fix),
- հուլիսի 25 – 1292,50 (AM Fix), 1294,75 (PM Fix):
Այս տարի Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու առավելագույն գինը գրանցվել է մարտի 14–ին, երբ երեկոյան ֆիքսինգը (PM Fixing) հասել է $1385,00/ունցիա ցուցանիշի։ Այդ օրը դա ավելի քան 6 ամսվա (2013 թ.–ի սեպտեմբերի 9–ից) ամենաբարձր ցուցանիշն էր։

Այս տարի Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու ամենացածր գինը գրանցվել է հունվարի 8–ին, երբ երեկոյան ֆիքսինգը (PM Fixing) նվազել է մինչև ունցիայի դիմաց 1221,00 դոլարի։ Այդ օրը դա 2013 թ.–ի դեկտեմբերի 31–ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն էր։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև