Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 100,3 մլն դոլար

04.08.2014 11:30
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 100,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 100,3 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 405,75 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ ավելի քան 7,5 մլն եվրո և 1 024,3 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 543,37 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,33 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 111,8 մլն դոլար, շուրջ 14,2 մլն եվրո և մոտ 135,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 406,83 դրամ, 547 դրամ և 11,49 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հուլիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 37,1 մլն դոլար։ ($1 – 406,82 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև