Պորտուգալիան 6,58 մլրդ. դոլար կծախսի Banco Espirito Santo-ն փրկելու համար

04.08.2014 13:22
Պորտուգալիան 6,58 մլրդ. դոլար կծախսի Banco Espirito Santo-ն փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիան 6,58 մլրդ. դոլար կծախսի երկրի խոշորագույն Banco Espirito Santo բանկը փրկելու համար։ Այդ մասին, ինչպես գրում է Газета.ру-ն, հաղորդում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի` ԵՄ-ի և Պորտուգալիայի բանակցություններից հետո որոշում է կայացվել բանկը բաժանել երկու ընկերության։

Ընկերություններից մեկում կհավաքեն բոլոր խնդրահարույց ակտիվները, որոնց հաշիվները պետք է վճարեն բաժնետերերը` Էսպիրիտո Սանտո ընտանիքի անդամները։

Հաշիվների մյուս մասը պետությունը ծրագրում է վճարել կայունացնող հիմնադրամից, որը ստեղծվել է 2012 թ.-ին։

Ավելի վաղ պորտուգալական իշխանությունները փորձում էին ցրել մտավախությունները` կապված երկրի խոշորագույն BES (Banco Espirito Santo) բանկի ֆինանսական վիճակի հետ, որի բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին` բանկի պարտավորությունների հետ եղած խնդիրների ֆոնին։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև