Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթն առաջին կիսամյակում 1 642,4 մլն դրամ է կազմել

04.08.2014 18:11
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթն առաջին կիսամյակում 1 642,4 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 1 642,4 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի 552,8 միլիոնի դիմաց։

Այս մասին նշված է «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի երկրորդ եռամսյակում» ամփոփագրի տվյալները։

Հատկանշական է, որ հայրենական ապահովագրական շուկայում գործող յոթ ընկերություններից վեցն առաջին եռամսյակը շահույթով են ավարտել և միայն մեկը` Սիլ Ինշուրանսը, 88,38 մլն դրամի չափով վնաս է կրել։

Միաժամանակ, ինչպես հետևում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից, 2014թ.–ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներով ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը։ Այդ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 437,1 մլն դրամ` 2013թ.–ի առաջին կիսամյակում գրանցած վ մլն դրամ վնասի դիմաց։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան` 403,6 մլն դրամ շահույթով` նախորդ տարվա   81,2 մլն դրամի դիմաց։

Այնուհետև «Գարանտ Լիմենս»–ն է` շուրջ 304մլն դրամ (2013թ.–ի առաջին կիսամյակում գրանցած 140,38 մլն դրամ շահույթի դիմաց), Նաիրի Ինշուրանսը` շուրջ 229,6 մլն դրամ (2013թ.–ի առաջին կիսամյակում 261,28  մլն դրամ), Ռեսոն` շուրջ 195,9  մլն դրամ (93,մլն դրամի չափով վնաս), Արմենիա Ինշուրանսը` 160.45 մլն դրամ (շահույթը` 140,7 մլն դրամ) շահույթով ։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1–ը` 406,82 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև