Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 5th, 2014

    Հայաստանում օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,30 տոկոսով և 1 դոլարի դիմաց 409,89 դրամ կազմել -

    Tuesday, August 5th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 5-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409,89 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,84 կետով և 408.43 դրամ է կազմել

    Tuesday, August 5th, 2014

    ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը օգոստոսի 5–ին, օգոստոսի 4–ի համեմատ, աճել է 0.84 կետով և կազմել է 408.43 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

    ԱՄՆ ֆիննախն ավելացրել է Treasuries–ի տեղաբաշխման կանխատեսումը 3–րդ եռամսյակում մինչև 192 մլրդ դոլար

    Tuesday, August 5th, 2014

    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2014 թվականի երրորդ եռամսյակում բարձրացրել է պարտատոմսերի ներգրավման կանխատեսումը, սակայն տեղաբաշխումների գումարները պակաս կլինեն, քան նախորդ տարիներին, հայտնում է The Wall Street Journal–ը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել իրենց ավանդները Telcell տերմինալների միջոցով

    Tuesday, August 5th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Telcell վճարային տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների տեսականին:

    Credit Agricole–ի զուտ շահույթը 2–րդ եռամսյակում կրճատվել է 98%–ով

    Tuesday, August 5th, 2014

    Credit Agricole ֆրանսիական բանկի զուտ շահույթը 2014 թվականի 2–րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 98 տոկոսով և կազմել է 17 մլն եվրո, նշվում է ներդրումային բանկի հաշվետվությունում։

    Եվրամիության առաջատար ֆոնդային բորսաներն աշխատանքը սկսել են ցուցիչների աճով

    Tuesday, August 5th, 2014

    Եվրամիության խոշորագույն ֆոնդային բորսաները այսօր իրենց աշխատանքը գնանշումների աճով են սկսել։ Երևանի ժամանակով 11։25–ին Լոնդոնյան բորսայի FTSE100 ցուցիչն ավելացել է 0.3 տոկոսով, Ֆրանկֆուրտի բորսայի ցուցիչը (DAX)` 0.35 տոկոսով, Փարիզինը (CAC40)` 0.45 տոկոսով։

    Հայաստանում օգոստոսի 4-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,34 տոկոսով և 1 դոլարի դիմաց 408,65 դրամ կազմել

    Tuesday, August 5th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 4-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,34 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 408,65 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,77 կետով և 407,59 դրամ է կազմել

    Tuesday, August 5th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը օգոստոսի 4–ին, օգոստոսի 2–ի համեմատ, աճել է 0,77 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 407,59 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։