Եվրամիության առաջատար ֆոնդային բորսաներն աշխատանքը սկսել են ցուցիչների աճով

05.08.2014 13:54
Եվրամիության առաջատար ֆոնդային բորսաներն աշխատանքը սկսել են ցուցիչների աճով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության խոշորագույն ֆոնդային բորսաները այսօր իրենց աշխատանքը գնանշումների աճով են սկսել։ Երևանի ժամանակով 11։25–ին Լոնդոնյան բորսայի FTSE100 ցուցիչն ավելացել է 0.3 տոկոսով, Ֆրանկֆուրտի բորսայի ցուցիչը (DAX)` 0.35 տոկոսով, Փարիզինը (CAC40)` 0.45 տոկոսով։

«Համաշխարհային տնտեսության իրավիճակը, որը հիմնականում որոշվում է ԱՄՆ վիճակով, դրական է` Դաշնային պահուստային համակարգը վերահսկում է իրավիճակը, գործազրկությունը կրճատվում է, գնաճը ցածր է,– նշել է UBS Wealth Mangement–ի վերլուծաբան Կիրան Գանեշը։ – Արդյունքում բորսաներում կան գրավիչ ակտիվներ, որոնք էլ այժմ պահանջարկ ունեն»,– հաղորդում է Փրայմը։

Առուվաճառքի սկզբնական փուլի աճի առաջատարը ԵՄ–ում դարձել են Credit Agricole բանկի ակտիվները /4,38 տոկոս/։ Չնայած, որ բանկը հայտարարել է երկրորդ եռամսյակում եկամուտների զգալի կրճատման մասին, նրա նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է պորտուգալական Banco Espirito Santo բանկի կայունացման քայլերի կապակցությամբ, որում Credit Agricole–ն ուներ մասնակցության 15 տոկոս։

«Banco Espirito Santo պորտուգալական բանկի կայունացման գործողությունները որոշակիորեն լավացրել են եվրոպացի ներդրողների տրամադրությունը, սակայն ավելի լուրջ խնդիրը` Եվրամիության գործարար աշխարհի մտահոգությունն աշխարհաքաղաքական անկայունությամբ, շարունակում է պահպանվել, ավելին, այն նվազման միտումներ չունի»,– ընդգծել է Peel Hunt բրոքերային ընկերության վերլուծաբան Յեն Ուիլյամսը։ Առավել խոցելի վիճակում է հայտնել Գերմանիայի ֆոնդային շուկան։

«Արդեն պարզ է, որ Ռուսաստանի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները հարվածել են մի շարք գերմանական ընկերությունների գործունեությանը, ինչը նվազեցնում է գերմանական ակտիվների գրավչությունը և բարձրացնում է հետաքրքրությունը եվրագոտու ծայրամասային երկրների նկատմամբ»,– նկատել է UBS Blobal Management–ի Եվրոպայում ներդրումների ղեկավար Գրեգոր Հերթը։

Այսօր ավելի ուշ կհրապարակվի եվրագոտում հուլիսի PMI կոմպոզիտային ցուցիչը, եվրագոտում հուլիսի մանրածախ առևտրի ծավալների տվյալները, ինչպես նաև հունիսին ԱՄՆ–ի տնտեսության գործարանային պատվերների մակարդակը, ինչպես նաև ԱՄՆ–ի ոչ արտադրական ոլորտի ISM կոմպոզիտային ցուցիչի հուլիսի ցուցանիշը։

Երկրորդ եռամսյակի աշխատանքի մասին կհայտարարեն Deutsche Post–ը, Groupon–ը։ Toyota Motor–ը կներկայացնի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը, Walt Disney և Twenty-First Century Fox մուլտիմեդիոն խմբերը կներկայացնեն նախորդ տարվա հաշվետվությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև