Credit Agricole–ի զուտ շահույթը 2–րդ եռամսյակում կրճատվել է 98%–ով

05.08.2014 14:08
 Credit Agricole–ի զուտ շահույթը 2–րդ եռամսյակում կրճատվել է 98%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Credit Agricole ֆրանսիական բանկի զուտ շահույթը 2014 թվականի 2–րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 98 տոկոսով և կազմել է 17 մլն եվրո, նշվում է ներդրումային բանկի հաշվետվությունում։

Վերլուծաբանները երկրորդ եռամսյակում 387.4 մլն եվրոյի շահույթ էին ակնկալում, հաղորդում է Փրայմը։

Բանկի` 2014 թվականի երկրորդ եռամսյակի հասույթը հասել է 3.93 մլրդ եվրոյի։ Վերլուծաբանները 3.79 մլրդ եվրո էին ակնկալում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև