ԱՄՆ ֆիննախն ավելացրել է Treasuries–ի տեղաբաշխման կանխատեսումը 3–րդ եռամսյակում մինչև 192 մլրդ դոլար

05.08.2014 18:25
ԱՄՆ ֆիննախն ավելացրել է Treasuries–ի տեղաբաշխման կանխատեսումը 3–րդ եռամսյակում մինչև 192 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2014 թվականի երրորդ եռամսյակում բարձրացրել է պարտատոմսերի ներգրավման կանխատեսումը, սակայն տեղաբաշխումների գումարները պակաս կլինեն, քան նախորդ տարիներին, հայտնում է The Wall Street Journal–ը։

Երկուշաբթի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հուլիս–սեպտեմբերին ներգրավվող միջոցների զուտ գումարը կկազմի 192 մլրդ դոլար` 22 մլրդ դոլարով ավելի, քան նախատեսվում էր ապրիլյան կանխատեսման մեջ։ Չնայած ծրագրի փոփոխությանը` ներգրավվող միջոցների ծավալը մնում է ամենացածրը 2007 թվականի երրորդ եռամսյակից, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ։

2014 թվականի 4–րդ եռամսյակում Ֆինանսների նախարարությունը ծրագրում է ներգրավել 187 մլրդ դոլար։ Պետության` փոխառության միջոցների կարիքը նվազում է հարկերի ավելացման և տնտեսական իրավիճակի բարելավման հետ կապված։
Եթե կանխատեսումները ճիշտ են, ապա 2014 թվականի դեկտեմբերի վերջին Ֆինանսների նախարարությունը UST–ով գործառնություններով հաշիվներում կունենա 140 մլրդ դոլարի միջոցներ։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2014 թվականի 2–րդ եռամսյակում մարվել է 64 մլրդ դոլար, ընդ որում` ծրագրվում էին 74 մլրդ–ի վճարումներ։ Ֆինանսների նախարարության UST գործառնություններով հաշիվներում մնացած միջոցները հունիսի 30–ի դրությամբ կազմել են 139 մլրդ դոլար ակնկալվող 130 մլրդ դոլարի դիմաց։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության կանխատեսումներով` սեպտեմբերի 30–ին ավարտվող այս ֆինանսական տարվա վերջին պետբյուջեի պակասուրդը կկազմի 492 մլրդ դոլար, ինչն ամենափոքր գումարը կլինի 2007 թվականից հետո։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև