Հայաստանում օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,30 տոկոսով և 1 դոլարի դիմաց 409,89 դրամ կազմել -

05.08.2014 18:52
Հայաստանում օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,30 տոկոսով և 1 դոլարի դիմաց 409,89 դրամ կազմել -

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 5-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 409,89 դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝  օգոստոսի 5-ին ԱՄՆ դոլարով կատարվել է  3,9 մլն դոլարի (մոտ 1,6 մլրդ դրամ) 25 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 4-ին եվրոյով գործարք չի կատարվել:

Օգոստոսի 5-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներ հետևյալն են՝ $1 – 408,43 դրամ, €1 – 546,97 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև