Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը մայիսի վերջին աճել է 1,3%–ով` մինչև մոտ 2 մլն մարդ

06.08.2014 16:35
Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը մայիսի վերջին աճել է 1,3%–ով` մինչև մոտ 2 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2014 թ.–ի մայիսի վերջի դրությամբ կազմել է 2 047 046 ` նախորդ մեկ ամսում ավելանալով 1,3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց թիվը կազմել է 76 117, իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 970 929։

Միաժամանակ մայիսի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 3 499 831 հաշիվ, այս ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում ավելացել է 0.12 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց հաշիվները կազմել 3 332 851, իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 166 980։

ՎՏԲ–Հայաստան բանկի միացյալ հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։

2014 թվականի հունիսի վերջի տվյալով` բանկերի կողմից բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 844,3 մլրդ դրամ` մեկ ամսում կրճատվելով 1 119 մլն դրամով կամ 0.1 տոկոսով, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 138 718 մլրդ դրամով կամ 19,7%–ով։ ($1 – 408,43 դրամ)։
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև