Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

07.08.2014 14:15
Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկը և Ռոսսելխոզբանկը (ՌՍԽԲ) պետական աջակցություն են խնդրում պատժամիջոցների կապակցությամբ, «Վեդոմոստիին» պատմել են դաշնային երկու պաշտոնյաներն ու պետական բանկիրները։

Ֆինանսների նախարարությունը դեմ է և կարծում է, որ բանկերը պետք է հիմնավորեն օգնություն խնդրելու պատճառը։ Գազպրոմբանկին պետությունը պարտավոր չէ օգնել, քանի որ այն ոչ պետական բանկ է, բայց օգնություն է խնդրում որպես «պատժամիջոցների ենթարկված» բանկ, նախևառաջ, պետության գործողությունների պատճառով, պարզաբանել է պարբերության զրուցակիցը։

ՌՍԽԲ–ն խնդրում է շուրջ 100 մլրդ ռուբլի, պարզաբանել է պաշտոնյաներից մեկը։ Կառավարության որոշման վերջին նախագծից հետևում է, որ պետությունը կգնի ՌՍԽԲ–ի` 25 մլրդ ռուբլու արտոնյալ բաժնետոմսերը` փոխարկելով Վնեշէկոնոմբանկի վարկը։ Բացի այդ, պետբանկը հույս ունի աշնանը պետությունից լրացուցիչ թողարկման հաշվին կապիտալում 50 մլրդ ռուբլի ստանալ, հայտնում է թերթի` բանկի ղեկավարությանը մոտ աղբյուրը։

Նույն գումարն էլ նշում է դաշնային պաշտոնյան։ Դրանով ՌՍԽԲ–ի ախորժակը չի սահմանափակվում` այն նաև ֆոնդավորման փոխարինման հույս ունի, ասում են պետբանկիրը և կառավարության աշխատակազմի պաշտոնյան։ ՌՍԽԲ–ի արտաքին փոխառությունները կազմում են 8.7 մլրդ դոլար կամ պասիվների 20 տոկոսը` պետբանկերի շարքում ամենաբարձր մակարդակը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև