NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 7-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

07.08.2014 18:49
NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 7-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 7-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Այդ մասին վկայում են  NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Միաժամանակ բորսայի տվյալներով` ԱՄՆ դոլարի առաջարկված փոխարժեքը կազմել է 412 դրամ $1` գերազանցելով պահանջարկի միջին կշռված փոխարժեքը`

411,50 դրամ մեկ դոլարի համար։ Հարկ է նշել, որ արտարժույթով գործարք օգոստոսի 6-ին ևս չի կատարվել։

Արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է օգոստոսի 5-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,89 դրամ։

Օգոստոսի 7-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներ հետևյալն են՝ $1 – 410,26 դրամ, €1 – 548,89 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև