Հայաստանի կառավարությունը քննարկում է հիփոթեքի տրամադրման պայմանների թեթևացման ծրագիրը. վարչապետ

07.08.2014 19:32
Հայաստանի կառավարությունը քննարկում է հիփոթեքի տրամադրման պայմանների թեթևացման ծրագիրը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը քննարկում է բնակարանային շինարարության խթանման և հիփոթեքի տրամադրման պայմանների թեթևացման ծրագիրը, հայտնեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք հնարավորություններ կստեղծենք աշխատող մարդկանց համար, ոչ միայն քաղծառայողների, այլև մասնավոր հատվածի, բյուջե վճարվող նրանց եկամտահարկից գումարներ պահել և վճարել հիփոթեքի համար»,- ասաց Աբրահամյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Դա նշանակում է բնակարան ձեռք բերելու հնարավորություն առանց տոկոսների` բանկերը գումարներ կտրամադրեն հիփոթեքային ծրագրերով, իսկ պետությունը տոկոսները դե ֆակտո կվերցնի իր վրա»,- ավելացրեց նա։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերը 2014թ. հուլիսի դրությամբ կազմել են 150,7 մլրդ. դրամ, իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը` 18,7 մլրդ. դրամ։ ($1 – 410,26 դրամ է)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև