Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 8th, 2014

    Հայաստանում օգոստոսի 8-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն աճել է 0,83 տոկոսով և 1 դոլարի դիմաց 413.31 դրամ կազմել

    Friday, August 8th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0,83 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 413.31 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 1.59 կետով և 411.85 դրամ է կազմել

    Friday, August 8th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը օգոստոսի 8–ին, օգոստոսի 7–ի համեմատ, աճել է 1.59 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել 411,85 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հունիսին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 2 տոկոսով` կազմելով մոտ 164,2 մլն դոլար

    Friday, August 8th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2014 թ.–ի հունիսն, 2013 թ.–ի հունիսի համեմատ, աճել է 2 տոկոսով` կազմելով ավելի քան 164,2 մլն. դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

    Հայկական բանկերում դեպոզիտների համախառն ծավալը 2014թ.–ի I կիսամյակում աճել է 2,3%–ով` մինչև 1 545,4 մլրդ դրամ

    Friday, August 8th, 2014

    Հայկական բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց համախառն դեպոզիտները 2014 թվականի I կիսամյակում աճել են 2,3%–ով` մինչև 1 545,4 մլրդ դրամ։