Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 11th, 2014

    Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունիսին նվազել են 9.3%–ով` հասնելով 243.5 մլրդ դրամի

    Monday, August 11th, 2014

    Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի հունիսին կազմել են 243.5 մլրդ դրամ` այս տարվա մայիսի համեմատ նվազելով 9.3 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ` 2014 թվականի հունիսի ամենամսյա տեղեկագրում։ԿԲ տվյալների համաձայն, Հայաստանի պետպարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները 2014 թվականի հունիսին կազմել են մոտ 242.89 մլրդ դրամ` նվազելով 9.3 տոկոսով։

    «Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

    Monday, August 11th, 2014

    «Անելիք բանկ» ՓԲԸ-ն երկուշաբթի իր ավանդատուների շրջանում Հուրգադայի 2 ուղեգիր է խաղարկել` նախատեսված 2 անձի համար: Խաղարկության հաղթողներն են Նարինե Բադալյանն ու Հասմիկ Գալստյանը:

    ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները հունիսին կրճատվել են 0,9%–ով՝ հասնելով 614,9 մլն դոլարի

    Monday, August 11th, 2014

    ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2014թ.-ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ, կրճատվել են մոտ 0,9 տոկոսով և կազմել 614,9 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի հունիսի տեղեկագրում:

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 12,6 մլն դոլար

    Monday, August 11th, 2014

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա օգոստոսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 12,6 մլն դոլար՝ հուլիսի 28-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 14,5 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85,7 մլն դոլար

    Monday, August 11th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 85,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,32 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը ամառային ճամբար բացվեց

    Monday, August 11th, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկեց ճամբարային սեզոնը, այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: