Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85,7 մլն դոլար

11.08.2014 14:54
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում օգոստոսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 85,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 408,32 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 6,43 մլն եվրո և 971,8 0 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 545,85 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,29 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,5 մլն դոլար, շուրջ 13,37 մլն եվրո և մոտ 139,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 409,62 դրամ, 550,14  դրամ և 11,45 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39,1 մլն դոլար։ ($1 – 411,85 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև