ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները հունիսին կրճատվել են 0,9%–ով՝ հասնելով 614,9 մլն դոլարի

11.08.2014 15:00
ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները հունիսին կրճատվել են 0,9%–ով՝ հասնելով 614,9 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի համախառն արտաքին պարտավորությունները 2014թ.-ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ, կրճատվել են մոտ 0,9 տոկոսով և կազմել 614,9 մլն դոլար, նշված է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի հունիսի տեղեկագրում:

Միաժամանակ ԿԲ-ի արտաքին պարտքի առավելագույն մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել ԱՄՀ-ի վարկերին՝ մոտ 52,5 տոկոս կամ 322,9 մլն դոլար (ամսվա ընթացքում 1,85 տոկոսի անկում):

Միաժամանակ SDR-ի տեղաբաշխումը 2014 թ.-ի հունիսին կազմել է 136 մլն դոլար (0,29 տոկոսի աճ) և այլ վարկերինը՝ 155,2 մլն դոլար:

ՀՀ ԿԲ-ի այլ արտաքին պարտավորությունները 2014թ.-ի հունիսին կազմել են 0,7 մլն դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև