Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունիսին նվազել են 9.3%–ով` հասնելով 243.5 մլրդ դրամի

11.08.2014 18:06
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունիսին նվազել են 9.3%–ով` հասնելով 243.5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի հունիսին կազմել են 243.5 մլրդ դրամ` այս տարվա մայիսի համեմատ նվազելով 9.3 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ` 2014 թվականի հունիսի ամենամսյա տեղեկագրում։ԿԲ տվյալների համաձայն, Հայաստանի պետպարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները 2014 թվականի հունիսին կազմել են մոտ 242.89 մլրդ դրամ` նվազելով 9.3 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստանի պետական պարտատոմսերում հայկական բանկերի կատարած ներդրումները կազմել են մոտ 129.8 մլրդ դրամ` աճելով 3.6 տոկոսով,  իսկ ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են մոտ 56.8 մլրդ դրամ` աճելով 32%-ով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները հունիսին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 31.4 մլրդ դրամի ներդրում (մոտ 3.2%–ի աճ)։Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 580 մլն դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև