Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 5,6 մլն դոլար է վաճառել

12.08.2014 14:52
Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 5,6 մլն դոլար է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիայում 5,6 մլն դոլար է վաճառել` մեկ դոլարի դիմաց 413.33 միջին կշռված փոխարժեքով, նշված է կարգավորիչի կայքում։

Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը մեկ շաբաթում կազմել է շուրջ  12.6 մլն դոլար։ Այսպիսով, արժութային գործարքների համախառն ծավալի մոտ 45 տոկոսը բորսայում իրականացրել է ԿԲ–ն։

Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ` օգոստոսի 4-9–ը, դոլարի փոխարժեքը սկսել է սրընթաց աճել։ Երկուշաբթի` օգոստոսի 4–ին, դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.59 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ ուրբաթ` օգոստոսի 9–ին, փոխարժեքն աճել է մեկ դոլարի դիմաց մինչև 411.85 դրամ։

Այս տարվա հունվար–ապրիլին հայկական դրամն արժեզրկման միտում էր ցուցադրում։ 2014 թվականի հունվար–ապրիլին այն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 2 տոկոսով։ Այսպես, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը դրամի նկատմամբ կազմել է 414.31 դրամ մեկ դոլարի դիմաց։ Մայիսից դրամը սկսեց արժևորվել։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մայիսին մեկ դոլարի դիմաց կազմեց 413.32 դրամ, իսկ հունիսին փոխարժեքը նվազեց մեկ դոլարի դիմաց մինչև 410.90 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մայիսին կազմում էր 413.32 դրամ 1 դոլարի դիմաց, իսկ հունիսին նվազեց մեկ դոլարի դիմաց մինչև 410.90 դրամի։

Տարեսկզբից ի բեր կարգավորիչը արժույթի շուկայում վաճառել է շուրջ 142.6 մլն դոլար, գնել` 46.15 մլն դրամ։ ($1 –ը` 411.97 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև