АСВ. Առաջին կիսամյակում ՌԴ բնակչությունն իր խնայողությունների 0.4%–ը դուրս է բերել բանկերից

14.08.2014 14:04
АСВ. Առաջին կիսամյակում ՌԴ բնակչությունն իր խնայողությունների 0.4%–ը դուրս է բերել բանկերից

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ բնակչության ավանդներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բացասական դինամիկա են ցուցադրել` կրճատվելով 0.4 տոկոսով և հասնելով 16.8 տրիլիոն ռուբլու` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.8–տոկոսանոց աճի դիմաց, ասվում է Ավանդների ապահովագրության գործակալության ուսումնասիրությունում։

Միաժամանակ, հունվար–հունիսին տոկոսների կապիտալացման տեսակարար կշիռը АСВ–ն գնահատում է 3.2 տոկոս։ Ներկայացնողի խնայողական հավաստագրերի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 6.5 միլիարդ ռուբլով, կամ 1.9 տոկոսով` մինչև 342.4 միլիարդ ռուբլի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Դրանով իսկ չապահովագրված ֆինանսական գործիքների նշված տեսակի մեջ ավանդի վերջին տարին գործնականորեն դադարել է ազդեցություն ունենալ ավանդների ընդհանուր դինամիկայի վրա»,– նշում է АСВ–ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև