Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի հունիսին 5.76% է կազմել

14.08.2014 16:28
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի հունիսին 5.76% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի հունիսին կազմել է 5.76 տոկոս, ինչը 0.21 տ.կ.–ով պակաս է 2014 թվականի մայիսի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ տվյալներով` Հայաստանի ռեզիդենտների չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը կազմել է 5.68 տոկոս։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը հունիսին բաժին է ընկել սպառողական վարկերին`1.54%  և մշակող արդյունաբերությունը` մոտ 0.79%։

Միաժամանակ չաշխատող ակտիվների մասնաբաժինը առևտրի ոլորտում կազմել է 0.76 տոկոս, շինարարության ոլորտում` 0.57 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0,48 տոկոս, այլ ոլորտներում` 0.48 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները կազմում են 0.01 տոկոս։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2014 թվականի հունիսի 30–ին կազմել է մոտ 2 923 մլրդ դրամ։

2014 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 –ը` 411,32 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև