Archives by Month:

Calendar:

  • Calendar

    August 2014
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for August 15th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթն առաջին եռամսյակում կազմել է 3,8 մլրդ դրամ` ավելանալով 7%–ով

    Friday, August 15th, 2014

    Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) զուտ շահույթը 2014թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 3 798,8 մլն դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7 տոկոսով։

    Հայաստանում օգոստոսի 15-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,26 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,85 դրամ կազմել

    Friday, August 15th, 2014

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 15-ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,26 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407,85 դրամ:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 1,17 կետով և 409 դրամ է կազմել

    Friday, August 15th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը օգոստոսի 15–ին, օգոստոսի 14–ի համեմատ, նվազել է 1,17 կետով և կազմել է 409 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թ. II եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

    Friday, August 15th, 2014

    «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2014թ.–ի երկրորդ եռամսյակի հերթական համարը: Ամփոփագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող և վարկային կազմակերպությունների գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

    Moody’s գործակալությունը ՎՏԲ–Հայաստան Բանկին Ba1/ Ba3/ NP/D- միջազգային վարկանիշ է շնորհել

    Friday, August 15th, 2014

    Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է հետևյալ վարկանիշները` տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար NotPrime վարկանիշ, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։